Sunday, February 10, 2013

Ռուսաստանում դայակը 9-ամսական երեխային ծեծել է՝ թաքնված տեսախցիկի առաջ


Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում տեսախցիկի միջոցով հնարավոր է եղել ապացուցել, որ դայակը ծեծի է ենթարկում 9 ամսական երեխային, հայտնում է НТВ-ն՝ հրապարակելով և տեղեկությունը այստեղից տեսանյութը , որը վրդովել է տուժած երեխայի ծնողներին:

Դայակի դեմ գործ է հարուցվել, որով նրան սպառնում է 40 հազար ռուբլու տուգանք կամ եռամսյա ազատազրկում:

55-ամյա կինը այդ ընտանիքում դայակություն է արել մի քանի տարի՝ հոգ տանելով երկու երեխաներին: 2012-ին նույն ընտանիքը՝ 3-րդ երեխայի ծննդից հետո նորից դիմել է նույն կնոջը: Եվ մի օր երեխայի մայրը նկատել է, որ իր երեխան դեմքով ցած է պառկած սայլակում և կարծես թե լաց է եղել: Ընտանիքի ավագ երեխան պատմել է, թե ինչպես է դայակը ծեծում փոքրիկին:

Դրանից հետո ամեն ինչ իր տեղն է գցել գաղտնի նկարահանումը: Դրանից պարզ էր դարձել, որ դայակը հարվածում է երեխայի գլխին և ոտքով՝ մեջքին: 

No comments:

Post a Comment