Monday, November 5, 2012

Բացահայտում


Մարսի վրա հնարավոր են սենսացիոն բացահայտումներ

Curiosity մարսագնացն ուսումնասիրել է Կարմիր մոլորակի քիմիական կազմը: Որպեսզի պարզի, թե ինչ գազերից է բաղկացած Մարսի օդը և ինչ համաչափությամբ են դրանք բաշխված, ռոբոտը շնչել է և մթնոլորտի նմուշը տեղափոխվել է Sam անունով հատուկ սարք, հաղորդում է Բի-Բի-Սի-ն: Սա Մարսի առաջին քիմիական հետազոտությունն է 35 տարվա ընթացքում, այն ժամանակներից ի վեր երբ 70-ականների կեսերին նմանատիպ ուսումնասիրություն էին արել Viking մարսագնացները:

Աշխատանքը դեռ չի ավարտվել, սակայն այս փուլում որևէ անակնկալ չի սպասվում, հայտնի է, որ Մարսի մթնոլորտում գերակշռում է ածխաթթու գազը: Հիմա գիտնականներին ավելի շատ հետաքրքրում է նոր մարսագնացը կգտնի արդյոք Մարսի մթնոլորտում մեթանի հետքեր: Բանն այն է, որ մեթանը համեմատաբար կարճ կյանք ունի, և դրա մշտական ներկայությունը ցույց է տալիս, որ այստեղ առկա է վերականգնվող աղբյուր՝ կենսաբանական կամ գեոքիմիական: Գիտնականները հուսով են, որ նոր սարքավորումը կարող է գուշակել այդ հանելուկը: Առաջին տեստերի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:

No comments:

Post a Comment