Wednesday, May 14, 2014

Մայիսյան Հավաք 3-րդ օր

Այսօր մայիսյան հավաքի երորդ օրն, և այդ իսկ պատճառով ես և իմ դասընկեր Էդուարդի հետ գնացինք գեղարվեստի ավագ դպրոց, այսօր նաև գեղարվեստի ավագ-դպրոցի նկարների ցուցահանդեսն էր: Ցուցահանդեսին ներկա էին գեղարվեստի ավագ և կրտսեր-դպրոցի սովորողներ, ուսուցիչները(ուհիները), միջին դպրոցի տնօրեն՝Մարիետ Սիմոնյանը և Տիար Բլեյանը և մի շարք այլ մարդիկ որոնց ես այդքան էլ լավ չեմ ճանաչում : Ցուցահանդեսը իրոք շատ լավն էր, իսկ նկարների մասին ուղղակի խոսք չէր կարող գնալ, ամեն մի նկարը նայելուց ես հասկանում էի թե մեր դպրոցը ինչպիսի հնարավորություներ է տալիս, որ ամեն աշակերտ կարող է ցուցադրել իր լավ կողմերը, այդ ընթացքում փոքրիկ ծիծաղելու համար ցույց տվեցի գեղարվեստի ավագ-դպրոցի աշակերտները: ամեն նկարը մի խորիմաստ արտահայտություն լիներ, որ կարելի էր նայել ու մի բան հասկանալ, ճիշտ է ես իմ ուսումը չեմ շարունակելու գեղարվեստի դպրոցում, բայց կարող եմ վստահ ասել, որ բոլոր հարմարությունները կան որպեսզի լինես քեզ հարմար և քեզ դուր եկած մասնագիտությամբ մասնագետ 









Tuesday, May 13, 2014

 Ուսումը շարունակելու եմ, այս երկրից  դուրս Վիեննայի մասնագիտական դպրոցներից մեկում

Saturday, May 10, 2014

Նկարը այդքան էլ խորիմաստ չէ, որովհետև մենք տեսնում ենք, մարդու ով փրկում է ինչ որ մի ծաղկի, բայց եթե նայեք մի փոքր ավելի խորը կհասկանանք, որ մարդը իր սեփական կյանքը վտանգելով փրկում է մի փոքր թռչնակի, կամ ծաղկի, այս կյանքում ոչ ոք ոչ մեկի համար առանց շահի ոչ մի բան  չեն անում, ես վստահ եմ կյանքում այսպիսի դեպքերում մարդիկ չեն փրկի, բայց ամեն էակ  այսպիսի վատ բախտի արժանի չէ, մեզ հետ ամեն վարկյան կարող է այսպիսի դեպք պատահել ուղղակի տարբեր տեղերում և տարբեր իրավիճակներում:  Հետո այս քայլի համար պետք է խիզախություն ունենալ, գիտեք մարդիկ ինչու չեն մահանում, այսպիսի դեպքերի ժամանակ, որովհետև նրանք փրկում են էակի կամ մի մարդու կյանքը: Ով է մահացել այսպիսի դեպքերի ժամանա՞կ համարյա ոչ ոք, քանի որ  կյանք փրկել դա մեղք չէ: Բայց երբ նայում եք նկարին չեք մտածում ինչու է այդ տղամարդը փրկում այդ ծաղկի կյանքը, երևի այդ ծաղիկը միակ ծաղիկն է որ իրեն թթվածին է տալիս, եթե այդպես է ուրեմն  առաջ է գալիս շահամոլությունը, դու  օգնում ես ապրելու հարցում, իսկ ես խնամում եմ քեզ, իսկ եթե այս ծաղիկներից միլիոնավոր լիներ, նա չէր փրկի կյանքը   ծաղկի որովհետև միլիոնավոր ծաղիկներ կան և թեկուզ էլ եթե այդ ծաղիկները ճզմվեն միևնույն է նա ապրելու է : 

Sunday, April 27, 2014

«Ես իմ մասին»

Երբ դեռ, նոր դպրոցում էի սովորում այսինքն ավարտական տարին էր կրտսեր դպրոցում, մտածում էի ինչպիսին պետք է լինի միջին դպրոցը,  ինձ թվում էր որ շատ անսովոր կլինի սովորոել միջին դպրոցում: Սկզբում ամեն ինչ անսովոր էր, նոր ուսուցիչներ, նոր մարդիկ, նոր միջավայր, նոր դասարան, հետո ամենից շատ ինձ դուր չէր գալիս դպրոցում անհնդատ կատարվող փոփոխությունները, մի օր ասեցին որ արդեն դասարան չենք ունենալու, ուսուցիչները շատ էին փոխվում... այդպես անցավ 7-րդ դասարանը: Հետո սկսվեց 8-րդ դասարանը, այդ մի տարին արդեն մի փոքր սովորական էր դառել ամեն ինչին արդեն ծանոթ էինք, տարվա ընթացք ավելի ուրախ անցավ, այդ տարում սկսվել էր մեր պատմության դասի հակամարտությունը բոլոր 8-րդ դասարանցիները փորձում էին  ավելի շատ միավորներ հավաքել պատմությունից քան մնացածները, դա շատ զվարճելի էր, նույնիսկ ամենա չաշխատողներ ցանկանում միավորներ ձեռք բերել, այդ ընդացքը կարծես ինչ որ ֆուտբոլային լիգալիներ, որ ամեն մեկը ցանկանում էր մեկից միավորնել պոկել և առաջ անցնել, ես ուրախ էի, քանի որ ես էի ամբողջ 8-էրի միջի առաջին տեղը: Տարվա ընթացքում ես նաև շատ էի զբաղվում աշխարհագրությամբ կենսաբանությամբ, ֆիզիկայով, հայոց լեզվով, անգլերենով, և մի փոքր էլ ռուսերենով: Հիշում եմ ես թե աշխարհագրությամբ ինչ հետաքրքրությամբ էի լցված ես ամեն երկրի քառակուսի կիլոմետր անգիր հիշում էի, երևի դա իմ միջին դպրոցի ամենալավ տարին էր, իսկ հիմա ես արդեն 9-րդ դասարան եմ, այս տարին, մի տեսակ կարծես համահունջ չանցնի, տարին կարծես մի սառույցի կտոր լինի, դեռ երեկ էր սեպտեմբերներ, իսկ հիմա ես մեկ ամսից պետք է քննություն հանձնեմ: Միջին դպրոցում մենք չմեծածանք, այլ հակառակի մենք հիմա ավելի փոքր ենք, ուղղակի արդեն ամեն ինչ գիտակցում ենք, որովհետև երբ մեզ զգուշացնում էին մենք դրանից ընդամենը զգաստանում էին մեկ շաբաթ, բայց դրանից հետո, մենք ավելի էինք ագրեսիվանում : Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ դու պետք է աշխատես, եթե չես աշխատում ուրեմն չես ստանա քո ցանկացած գնահատականը: Այստեղ դու պետք է աշխատես, ոչ ոք չի պատրաստվում քեզ ստիպել աշխատել : Այսպիսին են Միջին դպրոցի կանոները :