Երբ դեռ, նոր դպրոցում էի սովորում այսինքն ավարտական տարին էր կրտսեր դպրոցում, մտածում էի ինչպիսին պետք է լինի միջին դպրոցը, ինձ թվում էր որ շատ անսովոր կլինի սովորոել միջին դպրոցում: Սկզբում ամեն ինչ անսովոր էր, նոր ուսուցիչներ, նոր մարդիկ, նոր միջավայր, նոր դասարան, հետո ամենից շատ ինձ դուր չէր գալիս դպրոցում անհնդատ կատարվող փոփոխությունները, մի օր ասեցին որ արդեն դասարան չենք ունենալու, ուսուցիչները շատ էին փոխվում... այդպես անցավ 7-րդ դասարանը: Հետո սկսվեց 8-րդ դասարանը, այդ մի տարին արդեն մի փոքր սովորական էր դառել ամեն ինչին արդեն ծանոթ էինք, տարվա ընթացք ավելի ուրախ անցավ, այդ տարում սկսվել էր մեր պատմության դասի հակամարտությունը բոլոր 8-րդ դասարանցիները փորձում էին ավելի շատ միավորներ հավաքել պատմությունից քան մնացածները, դա շատ զվարճելի էր, նույնիսկ ամենա չաշխատողներ ցանկանում միավորներ ձեռք բերել, այդ ընդացքը կարծես ինչ որ ֆուտբոլային լիգալիներ, որ ամեն մեկը ցանկանում էր մեկից միավորնել պոկել և առաջ անցնել, ես ուրախ էի, քանի որ ես էի ամբողջ 8-էրի միջի առաջին տեղը: Տարվա ընթացքում ես նաև շատ էի զբաղվում աշխարհագրությամբ կենսաբանությամբ, ֆիզիկայով, հայոց լեզվով, անգլերենով, և մի փոքր էլ ռուսերենով: Հիշում եմ ես թե աշխարհագրությամբ ինչ հետաքրքրությամբ էի լցված ես ամեն երկրի քառակուսի կիլոմետր անգիր հիշում էի, երևի դա իմ միջին դպրոցի ամենալավ տարին էր, իսկ հիմա ես արդեն 9-րդ դասարան եմ, այս տարին, մի տեսակ կարծես համահունջ չանցնի, տարին կարծես մի սառույցի կտոր լինի, դեռ երեկ էր սեպտեմբերներ, իսկ հիմա ես մեկ ամսից պետք է քննություն հանձնեմ: Միջին դպրոցում մենք չմեծածանք, այլ հակառակի մենք հիմա ավելի փոքր ենք, ուղղակի արդեն ամեն ինչ գիտակցում ենք, որովհետև երբ մեզ զգուշացնում էին մենք դրանից ընդամենը զգաստանում էին մեկ շաբաթ, բայց դրանից հետո, մենք ավելի էինք ագրեսիվանում : Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ դու պետք է աշխատես, եթե չես աշխատում ուրեմն չես ստանա քո ցանկացած գնահատականը: Այստեղ դու պետք է աշխատես, ոչ ոք չի պատրաստվում քեզ ստիպել աշխատել : Այսպիսին են Միջին դպրոցի կանոները :
No comments:
Post a Comment