Գլոբալ տաքացման ու դրա հետևանքների շուրջ քննարկումները շարունակվում են և կարելի է տեսնել Մանհեթանի չափ սառցակտոր, որը քո աչքի առաջ պոկվում է, գրում է Huffington Post-ը՝ իր տարածած տեսանյութին կից:
Այս տեսարանը որսացել է ռեժիսոր Ջեյմս Բելոգը Գրենլանդիայում. Կադրի հսկայական սառցաբեկորը պոկվել և օվկիանոսն է տապալվել 75 րոպեի ընթացքում:
Հենց սառցակտորների նման ոչնչացումն է համարվում գլոբալ տաքացման հիմնական ապացույց: Իսկ այդ դեպքում ռեժիսորն առաջարկում է երևույթին նայել այնպես, ինչպես կնայեինք, եթե նույն կերպ տապալվեին Մանհեթանը և «բոլոր այդ շինությունները»:
Ավելի վաղ՝ ամռանը, պոկվել էր Մանհեթանի կրկնակի չափն ունեցող սառցալեռը` աննախադեպ երևույթ վերջին 150 տարիներին, ինչ մարդիկ ուսումնասիրում են այսբերգները:
Վիդեոն տեսնելու համար սեղմեք այստեղ նաև թարգմանությունը որ ես արել եմ անգլերեն-ից հայերեն տեսանյութը
No comments:
Post a Comment