Friday, October 31, 2014

Ուշադրություն, փոքրիկ Կարոյին շտապ արյուն է հարկավոր

Փոքրիկ Կարոյին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ, անհրաժեշտ է կատարել արյան բաղադրամասերի փոխներարկում: Բոլոր նրանք, ովքեր ունեն II դրական խմբի արյուն, խնդրում ենք աշխատանքային օրերին, մինչև ժամը 11-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7) արյուն հանձնելու: Դոնորները կհանձնեն 450 միլիլիտր արյուն, որը որևէ վնաս չի կարող պատճառել առողջությանը, սակայն փոխարենը մեծ օգնություն կլինի բալիկին: 
Եթե ցանկանում եք արյուն հանձնել, խնդրում ենք այցելել հիվանդանոց, մոտենալ բժիշկներին և նշել, որ ցանկանում եք դոնոր լինել Կարոյի համար: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է անօթի լինեն, ինչպես նաև՝ երբևէ դեղնախտով հիվանդացած չլինեն: Աղջիկների քաշը պետք է լինի 50կգ և ավելի, իսկ տղաներինը` 60 կգ և ավելի:
Անչափ շնորհակալ ենք արձագանքի և օգնության համար:
Գրում է Արմեն Արմոս Մարտիրոսյանըֆեյսբուքյան իր էջում

No comments:

Post a Comment