Monday, August 5, 2013

Այսօր Ռոման Բերեզովսկու ծննդյան տարեդարձն է

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, դարպասապահ  Ռոման Բերեզովսկին նշում է իր ծննդյան 39-րդ տարեդարձը: 
1994թ-ին Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Բելգիայի դեմ հանդիպմանը: Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքականում նշել է 1996թ. օգոստոսի 31-ին, երբ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մեր հավաքականը Երևանում հյուրընկալեց Պորտուգալիայի ընտրանուն:
Ներկայումս Բերեզովսկին հանդես է գալիս Մոսկվայի «Դինամոյում»:  

No comments:

Post a Comment